ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Թատրոնն ու փոքրիկ արցախցիները

Թատրոնն ու փոքրիկ արցախցիները
06.10.2020 | 17:06

Երևանյան թատրոնները բացում են իրենց դռները Արցախից ժամանած փոքրիկների համար։ Մանկական որոշ ներկայացումներ միայն արցախցիների համար են։ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հոկտեմբերի 7-ին խաղալու է միայն արցախցի փոքրիկների համար, իսկ հոկտեմբերի 10-ին և 11-ին ներկայացումներ կլինեն և՛ արցախցի, և՛ ոչ արցախցի փոքրիկների համար։ Հոկտեմբերի 7-ին նախատեսված է «Անխելք մարդը», 10-ին` «Վիննի Փուհ արջուկը», 11-ին` «Ոզնու մուշտակը» ներկայացումները։ Հենրիկ Մալյանի անվան թատրոնը հոկտեմբերի 7-ին, Բիսեթի «Շրջված երազները» ներկայացմանը հրավիրում է նաև Արցախից ժամանած փոքրիկները։ Համազգային պետական թատրոնն արդեն իսկ հանդիպել է արցախիցիների հետ Երևանում, այսօր և վաղը՝ Դիլիջանում։ «Փոքրիկ մեղվի մեծ ճանապարհորդությունը»․ այսպես է կոչվում համազգայինի ինտերկատիվ ներկայացումը։ Իհարկե, մշակութային այս և այլ միջոցառումներն այսքանով չեն ավարտվում։ Թատրոնի և փոքրիկ արցախցիների հանդիպումներից փնտրել-գտել էինք այսքանը։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ